Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի անտառային տարածքներից մեկու դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել։

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրդեհաշիջման աշխատանքների մեջ ներգրավվել են շուրջ 100 հրշեջ, 2 ուղղաթիռ և տասնյակ համապատասխան մեքենաներ։ Մարման աշխատանքներին մասնակցում են նաև տեղի բնակիչները, փոխանցում է ermenihaber-ը:
Թուրքական աղբյուրը, հղում անելով հրշեջ ծառայության հայտարարությանը, նշում է, որ եթե եղանակային պայմանները չվատանան, ապա հրդեհը հնարավոր կլինի մարել մինչև վաղը:
Նախօրեին էլ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի անտառներում և գյուղատնտեսական տարածքներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Հրդեհի օջախներից 15-ը եղել են անտառներում, իսկ 12-ը՝ գյուղատնտեսական նշանակության տարածքներում։  Ներկայացվում է, որ հրդեհների պատճառը չափազանց շոգ եղանակն է։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search