Artsakhpress

Միջազգային

Թուրքիան Կատարի տարածքում երկրորդ ռազմաբազան կհիմնի

Թուրքիան գրեթե ավարտին է հասցրել Կատարի տարածքում իր երկրորդ ռազմաբազայի կառուցումը:

Թուրքիան Կատարի տարածքում երկրորդ ռազմաբազան կհիմնի

Թուրքիան Կատարի տարածքում երկրորդ ռազմաբազան կհիմնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Ahram-ին:
Ըստ տեղեկությունների՝ նոր ռազմաբազայի բացումը տեղի կունենա այս տարվա աշնանը: Ենթադրվում է, որ բացման պաշտոնական արարողության կմասնակցեն Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է news.am-ը:
Նոր ռազմաբազան կտեղակայվի Կատարում արդեն տեղակայված մեկ այլ ռազմաբազայի՝ «Թարեկ բեն Զիյադ»-ի կողքին, որը գտնվում է մայրաքաղաք Դոհայից դեպի հարավ: «Թարեկ բեն Զիյադ» ռազմաբազայում 2015 թվականից տեղակայված են թուրքական ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները: Փորձագետների գնահատմամբ՝ ռազմաբազայում մոտ 3 հազար թուրք զինծառայող կա:
Նշվում է, որ նոր ռազմաբազայի գործարկումից հետո Կատարում թուրք զինծառայողների թիվը «զգալիորեն կաճի»: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search