Artsakhpress

Հասարակական

Արցախում հարցվածների 82.3%-ը պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ է պայքարելու և մեկնելու առաջնագիծ. հարցում

Սույն թվականի հուլիսին Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացվել է զանգվածային սոցիոլոգիական հետազոտություն՝ ուղղված Արցախի բնակչության սոցիալ-քաղաքական դիրքորոշումները, պատկերացումներն ու սպասումներն ուսումնասիրելու։

Արցախում հարցվածների 82.3%-ը պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ է պայքարելու և մեկնելու առաջնագիծ. հարցում

Արցախում հարցվածների 82.3%-ը պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ է պայքարելու և մեկնելու առաջնագիծ. հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հետազոտությունն իրականացրել էր հայաստանյան «ԷՄՊԻՐԻԿԱ» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը, որը 2014 թվականից գործունեություն է ծավալում սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների ոլորտում, փոխանցում է aravot-ը:

Հետազոտության խնդիրներն են եղել դասակարգել Արցախի բնակիչներին անհանգստացնող սոցիալական հիմնախնդիրները, պարզել Արցախի բնակիչների կարծիքը և դիրքորոշումներն արցախյան և հայաստանյան քաղաքական գործիչների, գործող քաղաքական ուժերի նկատմամբ, վեր հանել նրանց սպասումներն ու ակնկալիքները քաղաքական ինստիտուտներից և պաշտոնյաներից:

Հետազոտության ընթացքում տեղեկատվությունը հավաքագրվել է և՛ քանակական, և՛ որակական սոցիոլոգիական հետազոտական ավանդույթների շրջանակում՝ կիրառվել են զանգվածային հարցման և ֆոկուս-խմբային քննարկումների մեթոդները մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի բոլոր 7 շրջաններում: 

Որպես Արցախի հասարակության առջև ծառացած առաջնային ամենակարևոր հիմնախնդիր՝ հարցվողների կողմից առանձնացվել է աշխատատեղերի պակասը և գործազրկությունը, այնուհետև սոցիալական այլ խնդիրներ:

Հարցվածների 82.3%-ը պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ է պայքարելու և մեկնելու առաջնագիծ:

Հարցվածների 57%-ը դրական է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:

«Ու՞մ կցանկանային տեսնել Արցախի նախագահի պաշտոնում» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. հարցվողների բավականին մեծ թիվ դեռևս կողմնորոշված չէ իրենց նախապատվություններում՝ «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը նշել են 28.4% – ը, այնուհետև՝ բավականին մեծ թվով հարցվածներ նշել են Արայիկ Հարությունյանի անունը (14.2%), երկրորդ տեղում է Սամվել Բաբայանը (11.3%), իսկ երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը (7.3%) : Հարցման ընթացքում հնչած մյուս գործիչների անունները բավականին ցածր տոկոս հարցվողներ են նշել:

Վերլուծությունն ըստ Արցախի Հանրապետության տարբեր շրջանների ցույց է տալիս, որ Վիտալի Բալասանյանի կողմնակիցներն էական տեսակարար կշիռ ունեն Ասկերանում՝ 25.2%: Սամվել Բաբայանի կողմնակիցների թիվը համեմատաբար Վ. Բալասանյանի կողմնակիցների գերազանցում են գրեթե բոլոր շրջաններում, սակայն միևնույնն է զիջում է Արայիկ Հարությունյանի կողմնակիցների թվին՝ հատկապես Մարտակերտում, Շահումյանում, Քաշաթաղում և Հադրութում: Հատկանշական է, որ Արայիկ Հարությունյանին սատարողները բավական հավասարաչափ են բաշխված բոլոր շրջաններում:

Այսպիսով՝ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Ա. Հարությունյանի կողմնակիցների թիվը՝ (13.3%) Ս. Բաբայանի կողմնակիցների թվին փոքր ինչ զիջում է (11.9%), իսկ Վ. Բալասանյանին նշածների թիվը Ստեփանակերտում էապես ավելի ցածր է (5.0%): Շուշիում, Ասկերանում և Մարտունիում միանշանակ բարձր են Ս. Բաբայանի դիրքերը մյուս երկու թեկնածուների համեմատ: Վիտալի Բալասանյանին սատարողների տեսակարար կշիռը գերազանցում է մյուս երկու թեկնածուներին միայն Ասկերանում: Արայիկ Հարությունյանի ընտրազանգվածը մյուս երկու թեկնածուներից ավելի մեծ է Քաշաթաղում (16%), Մարտակերտում (14.5%), Շահումյանում(10.7%), և Հադրութում(6.9%)։

Հարցվածներին հնարավորություն էր տրվել նաև առանձնացնել Արցախի ժամանակակից այն քաղաքական գործիչներին, ում գործունեությունը նրանք հավանում են: Այսպիսի հարցադրման դեպքում Արցախի բնակիչների համակրանքները դասավորվեցին հետևյալ կերպ՝

1. Արայիկ Հարությունյան՝ 13.4%,

2. Աշոտ Ղուլյան` 10.9%,

3. Վիտալի Բալասանյան` 10.6%,

4. Սամվել Բաբայան` 7.9%,

5. Բակո Սահակյան` 6.8%,

6. Մասիս Մայիլյան` 4.2%:  

Հարցվածների գերակշռող մեծամասնությունը՝ 95.5%, որևէ քաղաքական կուսակցության չեն անդամակցում:

Բնակչության 61.8%-ը ոչ մի կուսակցության չի համակրում: Համակիրների ամենաբարձր տոկոսն ունի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը՝ 16.9%: 7.8% համակրում են ԱԺԿ-ին, 5.1%` «Արդարություն» կուսակցությանը և 3.2%` ՀՅԴ կուսակցությանը: Հինգերորդ տեղում «Ազգային Վերածնունդ» կուսակցությունն է` 2%:

Այսպիսով՝ այս հետազոտության արդյունքների համաձայն բնակչության քաղաքական սպասումների պատկերը հաջորդ տարվա մարտին կայանալիք ընտրություններից գրեթե կես տարի առաջ այսպիսինն է։ 

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search