Artsakhpress

Միջազգային

Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարարին՝ հրաժարվել Մադուրոյին աջակցելուց

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսին՝ հրաժարվել հանրապետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելուց եւ անցնել ընդդիմության կողմը:

Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարարին՝ հրաժարվել Մադուրոյին աջակցելուց

Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարարին՝ հրաժարվել Մադուրոյին աջակցելուց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վլադիմիր Պադրինո, դու ունես ընտրություն: Քո զինվորներին ու համաքաղաքացիներին պաշտպանիր դիկտատոր Մադուրոյի կտտանքներից ու բռնությունից: Այլապես քեզ կհիշեն որպես մի մարդու, ով մեղսակից Է սահմանադրական երդմանը դավաճանածի այդ արարքներին»,-օգոստոսի 14-ին գրել Է Բոլթոնը Twitter-ում:
Այս հայտարարությունները նա արել Է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Պադրինո Լոպեսը պահանջեց պատժել նրանց, ովքեր նպաստում են Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search