Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանն ու Չինաստանը պետք է լավ մտածեն Վենեսուելայի հարցում. Ջոն Բոլթոն

«Ռուսաստանում տեղի ունեցած միջուկային վերջին վթարը մեկ անգամ ևս ապացուցում է, որ չնայած իր տնտեսության համեմատաբար փոքր չափսերին, Մոսկվան շարունակում է բավականին մեծ գումարներ ծախսել միջուկային իր կարողությունները հզորացնելու ուղղությամբ և ստեղծում զինատեսակներ, որոնց մեծ մասի տեխնոլոգիական հատվածը հափշտակված է ԱՄՆ-ից։

Ռուսաստանն ու Չինաստանը պետք է լավ մտածեն Վենեսուելայի հարցում. Ջոն Բոլթոն

Ռուսաստանն ու Չինաստանը պետք է լավ մտածեն Վենեսուելայի հարցում. Ջոն Բոլթոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ երկրներ նույնպես կարող են ձեռք բերել նմանատիպ տեխնոլոգիական միջոցներ, կարելի է ասել, որ այս փաստը իրական խնդիր է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար»,- այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի հարաբերությունները Բոլթոնը համարում է «լավ անձնական հարաբերություններ», ինչը, նրա խոսքերով, օգնել է ծավալել լուրջ երկխոսություն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։
Բոլթոնի խոսքերով, այս հարաբերություններն են օգնել Միջին հեռահարության միջուկային զենքերը կրճատելու պայմանագրից դուրս գալու հարցի շուրջ բանակցությունների անցկացմանը։

«Հաճախ են համընկնում մեր ռազմավարական շահերը»,- ասել է Բոլթոնն ու շեշտել Չինաստանի աճող ռազմական կարողությունները։
Վենեսուելայի նախագահ Մադուրոյի վարչակարգը Բոլթոնը չի համարում կայուն՝ այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին համեմատելով շշի մեջ հայտնված կարիճների հետ։
«Նրանք չեն վստահում միմյանց և կապեր են որոնում ընդդիմության հետ»,- ասել է Ջոն Բոլթոնն ու ավելացրել, թե ինքը չի զարմանա, որ մոտ ապագայում իշխանությունն անցնի ընդդիմության ղեկավար Հուան Գուաիդոյին ու Ազգային ժողովին։
«Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ամեն պահի», - ասել է նա։
Չնայած նախագահ Թրամփն ասել է, թե չի բացառում խնդրի լուծման որևէ ձև, Բոլթոնն ասում է, թե Վաշինգտոնը կցանկանար, որ այստեղ խնդիրը լուծվեր առանց ռազմական ուժ կիրառելու։
«Սակայն մենք թույլ չենք տա, որ Մադուրոն այստեղ ստեղծի ավելի մեծ քաոս, քան այն, ինչի մեջ այժմ հայտնվել է Վենեսուելան»,- ընդգծել է նա։
Պատասխանելով Վենեսուելայի խնդրի շուրջ Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի կապերի մասին հարցին՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասում է, թե ԱՄՆ-ը այս հարցում լավ կապեր ունի թե՛ Ռուսաստանի և թե՛ Չինաստանի հետ։
«Ես կարծում եմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը պետք է լավ հավասարակշռեն իրենց հետագա քայլերը։ Վենեսուելան միլիարդավոր դոլարների պարտքեր ունի այս երկու երկրներին։ Ու երբ ընդդիմությունը գա իշխանության, կարող է ասել, որ պայմանագրերը կնքվել են անօրինական եղանակով և կարող է հրաժարվել պարտքը մուծելու պարտավորությունից»,-ասել է Բոլթոնը։
Նրա խոսքերով, եթե Ռուսաստանն ու Չինաստանն ուզում են օգտվել Վենեսուելայի նավթի պաշարներից, պետք է մտածեն ավելի երկարաժամկետի առումով։
«Հարկավոր է շատ մեծ ուշադրությամբ փորձել հասկանալ, թե նոր ժողովրդավարական կառավարությունը ինչ կարող է մտածել նրանց մասին, ովքեր աջակցում էին Մադուրոյին»,- ասել է Բոլթոնն ու եզրափակել,- «Հարկավոր է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվեն Մադուրոյին աջակցելուց եւ թույլ տան, որ այստեղ հաստատվի նոր կառավարություն մոտ ապագայում»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search