Artsakhpress

Սպորտ

Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բասկետբոլի կանանց մրցաշարի հաղթողը Գլենդելի թիմն է:

Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է

Համահայկական խաղերի բասկետբոլի կանանց չեմպիոնը Գլենդելի թիմն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԿանանց բասկետբոլի եզրափակիչ էին հասել Թեհրանի և Գլենդելի թիմերը: Եզրափակչի առաջին քառորդում առավելություն գլենդելյան թիմի օգտին էր` 19:26: Գլենդելի թիմը ակնհայտ առավելություն ուներ ամբողջ երկրորդ քառորդի ընթացքում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 29:44 հաշվով հօգուտ Գլենդելի: Երրորդ և չորրորդ քառորդներում Թեհրանի թիմին չհաջովեց բավական միավորներ հավաքել հաշվի մեջ առաջ անցնելու համար և Գլենդելի թիմը Համահայկական խաղերի չեմպիոն դարձավ հաղթելով 57:76 հաշվով: 
Համահայկական խաղերի բրոնզե մեդալակիր Սպահանի թիմն է:
7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search