Artsakhpress

Միջազգային

Օդեսայում Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:

Օդեսայում Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Օդեսայում Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջը:
«Ճշտված տեղեկատվության համաձայն՝ ժամը 14:12-ին քննչական գործողությունների ընթացքում հրդեհի վայրում հայտնաբերվել է 9-րդ զոհի դին»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, տուժածների թիվը մնում է 10-ը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ անձամբ կհետևի Օդեսայի Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննությանը:
Զելենսկին նաև հավաստիացրել էր, որ հրդեհի համար պատասխանատվություն կկրեն ոչ միայն ողբերգության անմիջական մեղավորները, այլև հյուրանոցի սեփականատերը:
Ուկրաինայի Օդեսա քաղաքի Tokyo Star հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 01:34-ին՝ hյուրանոցի երկրորդ հարկում: Այրվել է մոտ 1000 քմ տարածք: Հրդեհը տեղայնացվել է ժամը 3:35 -ին, ամբողջովին մարվել՝ 4:32-ին:
Հյուրանոցն ունի 273 սենյակ, սակայն չի հաղորդվում, թե հրդեհի պահին քանի հոգի է եղել հյուրանոցում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search