Artsakhpress

Սպորտ

Դանի Սեբալյոսը կրկնել է Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշը

Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում 2-1 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ։

Դանի Սեբալյոսը կրկնել է Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշը

Դանի Սեբալյոսը կրկնել է Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Զինագործների» կազմում հիասքանչ հանդիպում անցկացրեց Դանի Սեբալյոսը, ով առաջին անգամ էր դուրս գալիս մեկնարկային կազմում իր նոր թիմում, փոխանցում է armsport-ը:
Իսպանացի ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու այդպիսով կրկնել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռեյ Պարլորի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշները։ Նախկինում միայն այս երկու ֆուտբոլիստներին է հաջողվել «Արսենալի» մեկնարկային կազմում նորամուտի խաղի ընթացքում 2+ գոլային փոխանցում կատարել։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ 
Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսը վարձակալական հիմունքներով է հանդես գալիս «զինագործների» կազմում։ Նրա իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։ 
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց «Բարնլիի» դեմ հանդիպմանը։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search