Artsakhpress

Միջազգային

2018թ․ Գերմանիան արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո արժողությամբ ապրանքների վաճառքը

Գերմանիայի կառավարությունը 2018թ․ ընթացքում արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երկակի նշանակության (և ռազմական, և քաղաքացիական) ապրանքների վաճառքը։

2018թ․ Գերմանիան արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո արժողությամբ ապրանքների վաճառքը

2018թ․ Գերմանիան արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո արժողությամբ ապրանքների վաճառքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»-ը՝ վկայակոչելով dw.com.tr-ին։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կազմած ցանկի համաձայն՝ Թուրքիան Գերմանիայից ամենից շատ արտահանում կատարած ԵՄ անդամ չհանդիսացող երկրների շարքում երրորդն է։
Այս ոլորտում առաջատարը Չինաստանն է, որի իրականացրած արտահանման ծավալը կազմել է 2․2 մլրդ եվրո։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 270 մլն եվրո արտահանման ծավալով։
Երկակի նշանակության (Dual use) ապրանքների խմբին են  պատկանում էլոկտրատեխնիկան, հեռահաղորդակցման միջոցները, տեղեկատվական տեխնոլոգիաները, քիմիական նյութերը։
«Ձախերի կուսակցության» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենը քննադատել է Գերմանիայի կառավարությանը՝ ներկա փուլում Թուրքիային նշված ապրանքատեսակները վաճառելու համար։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ներկայումս պատրաստվում է Եփրատի արևելքում նոր ռազմագործողություն իրականացնել։ Ուստի նա կոչ է արել վերանայել Թուրքիային «Dual use» խմբի ապրանքատեսակների վաճառքի որոշումը։
Դաղդելենը միանգամայն ապացուցելի է  համարել այն հանգամանքը, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբերին։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կողմից վաճառվող երկակի նշանակության ապրանքները կարող են օգտագործվել նաև Թուրքիայի ներսում այլակարծությունը ճնշելու նպատակով և հենց այդ պատճառով անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիային դրանց վաճառքը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search