Artsakhpress

Սպորտ

Երևանում կայացավ 7-րդ Համահայկական խաղերի փակման արարողությունը

Երկու շաբաթ Համահայկական 7-րդ ամառային խաղերը միավորեցին Հայաստանի, Արցախի և սփյուռքի մարզիկներին:

Երևանում կայացավ 7-րդ Համահայկական խաղերի փակման արարողությունը

Երևանում կայացավ 7-րդ Համահայկական խաղերի փակման արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշխարհի 145 երկրի մոտ 5000 մարզիկ վիճարկեցին մեդալների 150 հավաքածուն:
Երևանի Ազատության հրապարակում այսօր կայացավ Համահայկական խաղերի փակման արարողությունը, փոխանցում է armsport-ը:
Միջոցառման ընթացքում Համահայկական խաղերի կազմակերպչական գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևատրվել է Համաշխարհային կոմիտեի Պատվո նշան շքանշանով:
Բացի խաղարկված մեդալներից, սահմանվել են նաև մերձսպորտային  անհատական մրցանակներ, որոնք մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի խոսքով ևս շատ կարևոր են: Մրցանակները մասնակիցներին է հանձնել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համահայկական խաղերի գեղեցկուհի է ճանաչվել վոլեյբոլիստուհի Աննա Թունյանը Ռոստովից:
Լավագույն մարզական պատվիրակություն է ճանաչվել ՌԴ-ի պատվիրակությունը, որը խաղերին ներկայացված է եղել ամենամեծ խմբով՝ 13 քաղաքի 389 մասնակից:
Արդարացի խաղ անվանակարգում հաղթող է ճանաչվել Սիրիայի Հալեպ քաղաքի բասկետբոլի աղջիկների թիմը:
Համահայկական խաղերի հայտնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի պատվիրակությունը Նազարեթ Դերեջյանի գլխավորությամբ:
Իսկ Կարգապահություն և մարզական ոգիանվանակարգում հաղթող է ճանաչվել Ավստրիայի Վիեննա քաղաքի պատվիրակությունը:
Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ սահմանվել է նաև լավագույն քաղաքանվանակարգը, որում միանգամից երկու հաղթող է ճանաչվել՝  ՀՀ Էջմիածին և Ավստրալիայի Սիդնեյ քաղաքները:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ 14 օր  Հայաստանն ու Արցախը վայելել են Համահայկական խաղերը.
«Բացման արարողությունից մինչև փակման արարողություն Համահայկական խաղերը մեծ բերկրանք պատճառեցին բոլորիս: Մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու գերագույն հաճույքը, քանի որ այսպիսով արձանագրում ենք, որ որպես ազգ, որպես ժողովուրդ՝ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում:
Փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք և դա Երևանն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին:
Այնուհետև, Օլիմպիական չեմպիոններ Հրաչյա Պետիկյանն ու Իսրայել Միլիտոսյանը իջեցրել են  խաղերի դրոշը, մարվել է նաև ջահը՝ ազդարարարելով Համահայկական 7-րդ ամառային խաղերի փակումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search