Artsakhpress

Հասարակական

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամփոփել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակից թեկնածուների վարկանիշների վերաբերյալ իր ընթերցողների շրջանում 10-55 կարճ համարի միջոցով անցկացվող sms քվեարկության առաջին երեք օրերի արդյունքները:

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսով օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 17-ի ժամը 24:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ուղարկվել է 458 sms հաղորդագրություն 20 համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների օգտին: Գերակշիռ մասը (239 sms հաղորդագրություն) կազմել են մայրաքաղաքում առաջադրված թեկնածուների օգտին ուղարկվածները: Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից sms հաղորդագրություններ են ստացվել 4-ի օգտին: Ըստ տոկոսային հարաբերակցության՝ անվիճելի առաջատար է Դավիթ Սարգսյանը, ում օգտին ստացվել է 163 հաղորդագրություն կամ ընդհանուր մասնակիցների 68.2 տոկոսը: Երկրորդ տեղում Արեգ Ավագյանն է: Նրա թեկնածությանը հավանություն է տվել 62 քաղաքացի, կամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուների օգտին քվեարկած մասնակիցների 25.9 տոկոսը: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Գրիգորի Սահակյանը՝ 5,4 տոկոսով, իսկ Արմեն Հակոբյանի օգտին ստացվել է ընդամենը 1 sms հաղորդագրություն: Արայիկ Ավանեսյանի համար ոչ ոք չի քվեարկել:

Մայրաքաղաքի ավագանու համար պայքարող 44 թեկնածուների օգտին ստացված 194 sms հաղորդագրություններից ձայները բախշվել են հետևյալ կերպ՝ Սասուն Համբարձումյան՝ 110 (56,7%), Հովիկ Մայիլյան՝ 36 (18,5 %), Սոնա Համբարձումյան՝ 24 (12,3 %), Արսեն Բաղդասարյան՝ 16 (8,2%), Արայիկ Ծատրյան՝ 3 (1.5%), Գրիգորի Սարգսյան՝ 2 (1%), Դավիթ Գրիգորյան՝ 1 (0,5%), Սամվել Մինասյան՝ 1 (0,5%), Դավիթ Մկրտչյան՝ 1 (0,5%):

Մյուս համայնքների ղեկավարների համար պայքարող թեկնածուներից Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում առավելագույն միավորներ ստացել է Վարդան Գրիգորյանը, Նոր Մարաղայում՝ Արտեմ Գրիգորյանը, Կոճողոտում՝ Ռոմա Աթայանը: Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում՝ Վլադիմիր Պետրոսյանը, Խաչենում՝ Վրեժ Ստեփանյանը: Հադրութի շրջանի Ազոխ համայնքում՝ Արայիկ Արզումանյանը:

8 sms հաղորդագրություն չի հաշվարվկել՝ հեռախոսահամարի կրկնության կամ առաջադրված թեկնածուների ցանկում գոյություն չունեցող անուն ազգանուն նշելու համար:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհակալություն է հայտնում սոցհարցման բոլոր մասնակիցներին՝ հիշեցնելով, որ այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 6-ը՝ ժամը 13:00-ն: Իսկ յուրաքանչյուր երեք օրը մեկ կհրապարակվեն թարմացված ցուցանիշները:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search