Artsakhpress

Քաղաքական

ԼՂ-ի համար միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են առաջ գալիս. «НВО»-ի անդրադարձը՝ Հարավային Օսիայի հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքներին

Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել 2008թ.-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ուեցած հնգօրյա պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքների մասին:

ԼՂ-ի համար միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են առաջ գալիս. «НВО»-ի անդրադարձը՝ Հարավային Օսիայի հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքներին

ԼՂ-ի համար միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են առաջ գալիս. «НВО»-ի անդրադարձը՝ Հարավային Օսիայի հակամարտության աշխարհաքաղաքական հետևանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդվածի հեղինակը՝ ռազմական գիտությունների թեկնածու, Ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ և թղթակից Անատոլի Ցիգանոկը, նշում է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումն ազդել է ղարաբաղյան հակամարտության վրա:

«1991թ.-ից ի վեր առաջին անգամ հետխորհրդային երկրների տարածքում երկու նոր պետություններ ճանաչվեցին: 2008թ.-ին՝ 17 տարի անց, մեկնարկում է նախկին ԽՍՀՄ-ի, այսպես կոչված, «երկրորդ մակարդակի» պետական կազմավորումների ճանաչման գործընթացը: Ղարաբաղի համար նախատիպեր են ստեղծվում, միջազգային ճանաչում ստանալու նոր հնարավորություններ են առաջ գալիս՝ անկախ Ադրբեջանի կամքից, որը պատրաստ չէ ճանաչել ղարաբաղցիների հիմնավոր իրավունքները»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասված է հոդվածի տեքստում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Հարավային Օսիայի իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղի համար պարզ է դարձել, որ խաղարարարներն ունակ չեն ապահովելու հակամարտության գոտում տեղի բնակչության անվտանգությունը, և հակամարտության գոտում խաղաղությունը պահպանվում է կողմերի ուժերի հավասարակշռության հաշվին:
Հոդվածում նշվում է նաև, որ Հարավային Օսրայում ստեղծված հակամարտությունը բացասաբար է անդրադարձել Լեռնային Ղարաբաղի վրա, որի բնակիչները Հայաստանի բնակիչների հետ միասին զրկվեցին այդ տարածքով Ռուսաստան մտնելու և դրա հետ մեկտեղ Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում բնակվող «ղարաբաղյան սփյուռքի» հետ շփվելու հնարավորությունից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Search