Artsakhpress

Ռազմական

Դիրքերում սննդի որակը կլավանա. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ զորամասերում սննդի նոր կարգ ներդնելու համար շարունակվում են բանակցությունները մասնավոր կազմակերպությունների հետ:

Դիրքերում սննդի որակը կլավանա. Արծրուն Հովհաննիսյան

Դիրքերում սննդի որակը կլավանա. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակԱրծրուն Հովհաննիսյանը:
«Մինչև տարեվերջ, կարծում եմ, բոլոր զորամասերում հնարավոր չի լինի ներդնել զինվորներին սնունդ մատակարարելու նոր կարգը, բայց հաջորդ տարի գործընթացն ավարտին կհասցնենք, և մեր զինվորներին կտրամադրվեն բարձրորակ սնունդ ու ճաշատեսակներ»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Խոսելով դիրքերում  մատակարարվող սննդի որակի ու տեսակի մասին՝ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ մատակարարվող սննդի որակը կլավանա: Ըստ նրա, «դիրքերում նման ծառայություն մատուցել հնարավոր չէ՝ կախված տեղանքից, բայց որ սննդի տեսականին կավելացվի ու մատակարարման որակը կբարձրացվի, դա միանշանակ է»։
 Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ամառային զորակոչին ու նշեց, որ զորակոչը կազմակերպվել ու անցել է շատ լավ՝ սպասվածից նույնիսկ շատ ավելի լավ, բայց ըստ նախատեսվածի, վերջնական ամփոփ տվյալներ կներկայացնի Պաշտպանության նախարարությունը ձմեռային զորակոչից առաջ: Այս անգամ ևս եղել են բողոքարկումներ, որոնք դարձել են համապատասխան հանձնաժողովի քննության առարկան: Սա, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, մի մեխանիզմ է, որից բոլորը պետք է  օգտվեն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search