Artsakhpress

Սպորտ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ

Սեպտեմբերին Թաիլանդում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ՝ 7 տղա և 2 աղջիկ:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ArmSport.am-ի հետ զրույցում ասել էծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Թաիլանդում մեդալների համար պայքարելու են Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, աղջիկներից՝ Իզաբելա Յայլյանը և Տաթև Հակոբյանը:
Այժմ ծանրորդները նախապատրաստական մարզումներն անցկացնում են Հայաստանում, սակայն նախատեսված է ուսումնամարզական հավաք Ուկրաինայում, որտեղից էլ հավաքականը կմեկնի մրցավայր:
Փաշիկ Ալավերդյանն ընդգծում է, որ իրենց մարզումային գործընթացը տևական ու անընդհատ աշխատանք է.
«Եվրոպայի առաջնությունից հետո սկսել ենք պատրաստվել Աշխարհի առաջնությանը: Սա անընդհատ աշխատանք է. մայիսին էլ ենք հավաքներ ունեցել, հունիսին էլ, հուլիսին էլ, այժմ էլ: Սեպտեմբերին ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ուկրաինայում, որից հետո կուղևորվենք Թաիլանդ: Կազմը 99 տոկոս պատրաստ է: Հույս ունենք՝ վնասվածքներ չեն լինի:
Աղջիկներն իրենց մարզումները կշարունակեն այստեղ, մենք կմեկնենք Ուկրաինա: Հետո աղջիկները կմիանան մեզ և կմեկնենք Թաիլանդ»,- ասում է Ալավերդյանը:
Մարզիչը սպասելիքների մասին չի խոսում, բայց նշում է, որ մրցավայր պետք է մեկնեն մարտական տրամադրվածությամբ, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: 
Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 18-27-ը, Թաիլանդի Պատայա քաղաքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search