Artsakhpress

Միջազգային

Իրանի ԱԳՆ-ն չի բացառել Ռոհանիի այցը Ֆրանսիա

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր գործընկերոջ հրավերով կարող է այցելել Ֆրանսիա:

Իրանի ԱԳՆ-ն չի բացառել Ռոհանիի այցը Ֆրանսիա

Իրանի ԱԳՆ-ն չի բացառել Ռոհանիի այցը Ֆրանսիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, փոխանցում է news.am-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարեկամական որոշումները: Հնարավոր է Ռոհանին այցելի Ֆրանսիա եւ մենք ձեզ կտեղեկացնենք, եթե դա տեղի կունենա », - ասել է  Մուսավին:
«Իրանը միշտ դուռը բաց է թողնում բանակցությունների համար եւ ձգտում է ընդլայնել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը` լարվածությունը նվազեցնելու համար. մենք խաղաղություն ենք ցանկանում», - շեշտել է նա:
Ավելի վաղ «Ալ-Մոնիտոր» թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ Ռոհանին մերժել է օգոստոսի 24-ին Ֆրանսիայում G7 գագաթնաժողովին մասնակցելու Ֆրանսիայի նախագահի հրավերը եւ հավանաբար   ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search