Artsakhpress

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գևորգ Վարդանյանը ծնվել է 1996 թ.-ին, Գյումրիում։ 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։  9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը։
18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Եղել է Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակիցը։ 2015 թ.-ի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գևորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, որի համար արժանացել էր շնորհակալագրի։
2016 թ.-ի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գևորգն ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով հետ գրավել հակառակորդի գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը երկուսով հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են ապրիլի 4-ին  Թալիշում մղված մարտերի ժամանակ։
 
Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիություն» մեդալներով։
Գյումրու թիվ 7 դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է մերօրյա հերոսի անունով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search