Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երրորդ օդային փառատոնը

ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների, ինչպես նաև մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարությունների և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում օգոստոսի 24-ին կկազմակերպվի օդային երրորդ փառատոնը:

Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երրորդ օդային փառատոնը

Ստեփանակերտի օդանավակայանում կկազմակերպվի երրորդ օդային փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնը կմեկնարկի ժամը 15:00-ին:
Նրա խոսքով՝ ամենամյա Artsakh Airfest-ը կուղեկցվի  օդային շոու ծրագրով, հայտի բենդների և DJ-ների կատարումներով:
«Կկազմակերպվեն օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ, որոնց տոմսերը կվաճառվեն տեղում։ Օդային շոու ծրագրի ավարտից հետո Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի համերգային ծրագիրը: Մուտքի տոմսի արժեքը 2000 դրամ է, որը ցանկացողները կարող են ձեռք բերել Արմենիա հյուրանոցի դիմաց գտնվող Ստեփանակերտի Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից, առցանց՝ Idram Payment System-ի միջոցով կամ էլ տեղում»,- նշել է Ա. Գրիգորյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search