Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել են Տող գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

ԱՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Տող գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները:

Մեկնարկել են Տող գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Մեկնարկել են Տող գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը:
«Արդեն տեղադրվել են եզրաքարերը, ավարտվել հողային աշխատանքների հիմնական մասը: Ասֆալտի երկարությունը կազմում է 2 կմ, իսկ լայնությունը՝ 6 մետր: Այն հասնելու է մինչև գյուղի կենտրոն: Բացի դրանից, կառուցվելու են հենապատեր՝ պահպանելով հին պատերի գեղեցկությունը: Լրիվությամբ վերականգնվելու է նաև գյուղի հրապարակը»,- նշել է Պ. Նաջարյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ճանապարհի ասֆալտապատումն այս տարի պետական միջոցներով Տող գյուղում իրականացվող միակ ծրագիրը չի լինի: Դրան զուգահեռ՝ կլուծվեն գյուղի մանկապարտեզի ջեռուցման և բակի բարեկարգման հարցերը:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Search