Այսօր առավոտյան Վրաստանի սևծովյա շրջանում փրկարարները, հատուկ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ջրահեղձությունից փրկել են 6 մարդու:
Սև ծովի վրաստանյան հատվածի ափերին 3-4 բալանոց փոթորիկ է
«Սև ծովի ափին՝ Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի տարածքում, 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Ծով մուտք գործելը խստիվ արգելվում է: Տեղադրված են լողալն արգելող կարմիր դրոշներ, փրկարարները հորդորում են հանգստացողներին չմտնել ծով, կատարել փրկարարների հրահանգները»,- ասված է հայտարարությունում: