Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում հրապարակվել է հետախուզության զեկույցը Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին

ԱՄՆ Անվտանգության ազգային արխիվը հրապարակել է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հաշվետվությունը:

ԱՄՆ-ում հրապարակվել է հետախուզության զեկույցը Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին

ԱՄՆ-ում հրապարակվել է հետախուզության զեկույցը Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն գաղտնազերծել էին 2011 թվականին, փոխանցում է SHANTNEWS.am-ը:
Ըստ զեկույցի՝ 1986 թվականի վթարի առաջին օրերին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածներ ունեին զոհերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների հետ կապված:
Հետևություններն արվել են Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի մասշտաբային ավերածությունների լուսանկարների հիման վրա:
«Ամբողջ հետախուզական հանրությունը անհեթեթ է համարում այն տվյալները, որ զոհվել է 2 մարդ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի հետախուզության և հետազոտության հարցերով օգնական Մորտոն Աբրամովիչը:
Նրա խոսքերով՝ «РБМК-1000» խորհրդային ռեակտորում ցերեկային հերթափոխին եղել է մոտ 100 մարդ, գիշերայինին՝ 25-35: Աբրամովիչը նշել է, որ 3-րդ և 4-րդ էներգաբլոկները տեղակայված են միմյանց շատ մոտ: Դրա համար էլ օրվա ընթացքում ռեկտորի շուրջը եղել է մոտ 200 մարդ, գիշերը՝ մինչև 70:
Նշվում է, որ պայթյունի էպիկենտրոնին մոտ գտնվողները կա´մ միանգամից զոհվել են, կա´մ ստացել ռադիացիայի այնպիսի չափաբաժին, որը մահացու վտանգավոր է կյանքի համար:
Հիշեցնենք` 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում պայթել է 4-րդ էներգաբլոկի ատոմային ռեակտորը:
134 մարդու մոտ ախտորոշել են սուր ճառագայթային հիվանդություն: Նրանցից 28-ը մահացել է կատարվածից հետո՝ 1-2 ամսվա ընթացքում: Աշխատակիցներից մեկն անմիջապես զոհվել է պայթյունի ժամանակ, մյուսը` մահացել աղետից հետո՝ մի քանի ժամվա ընթացքում:
Բելառուսում ռադիացիոն աղտոտման ընդհանուր տարածքը կազմել է շուրջ 46.5 հազար քառակուսի կիլոմետր, Ուկրաինայում՝ 50 հազար քառակուսի կիլոմետր: Տուժել են նաև ռուսական 19 շրջաններ՝ 60 հազար քառ․ կմ-ով և 2.6 միլիոն բնակչությամբ:
Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում ռադիացիոն ազդեցությանը ենթարկվել է 8.4 միլիոն մարդ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search