Artsakhpress

Սփյուռք

Պաշտոնապես Թուրքիայի միակ հայկական գյուղը համարվող Վաքըֆլըում հայերը նշել են Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն

Պաշտոնապես Թուրքիայի միակ հայկական գյուղը համարվող Վաքըֆլըում Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատարագ է մատուցվել։

Պաշտոնապես Թուրքիայի միակ հայկական գյուղը համարվող Վաքըֆլըում հայերը նշել են Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն

Պաշտոնապես Թուրքիայի միակ հայկական գյուղը համարվող Վաքըֆլըում հայերը նշել են Սուրբ Աստվածածնի վերափոխման տոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՊատարագի ընթացքում կատարվել է նաև խաղողօրհնեք։ Տոնին մասնակցել են թե նշյալ գյուղի և թե Թուրքիայի այլ շրջանների հայ բնակիչները, ինչպես նաև՝ Հայաստանից և Սփյուռքից եկած հայեր։ Հիմնականում մուսալեռցիներից բաղկացած Վաքըֆլըի գյուղացիները կազմակերպել են նաև հարիսայի հյուրասիրություն։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Համաձայն աղբյուրի՝ այս տարվա պատարագին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև՝ ալևի բնակիչներ։ Ալևիները հայերին օգնել են մեծ կաթսաներում հարիսա պատրաստել, ինչպես նաև՝ հայերի հետ միասին աղոթել։ 
 
Վաքըֆլը գյուղի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարի խոսքով՝ այս անգամ Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը եղող Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը համընկել է ալևիների մի տոնի հետ, որն էլ առիթ է եղել, որ միասին անեն տոնակատարությունները։
Հայ հոգևորականներից Ավետիս Թաբաշյանը հայտնել է, որ իրենց աղոթքներն ուղղված են եղել Թուրքիայում «եղբայրական սիրո» պահպանմանը։  Պատարագին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով մասնավորապես նշել է․
«Այո, մենք ցանկանում ենք պահպանել մեր ավանդույթները։ Ձգտում ենք մեր այս ամենավերջին գյուղում՝ Վաքըֆլըում, ապրեցնել Անատոլիայի հայկական մշակույթը։ Մաղթում եմ, որ այս պատարագի ընթացքում հնչած խաղաղության և սիրո մեր ուղերձները տարածվեն ամբողջ երկրում և աշխարհում»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search