Artsakhpress

Սպորտ

Արցախում կկայանա հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԱՀ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի, «Բեյզ Մեթլս» ընկերության, ԱՀ Ազատամարտիկների միության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում օգոստոսի 22-24-ը կկայանա բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին:

Արցախում կկայանա հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակին

Արցախում կկայանա հուշամրցաշար՝ նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկոր)  հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանն ասել է, որ մրցաշարին  Արցախից մասնակցելու է 3, իսկ  Հայաստանից 8 թիմ:
«Առաջնությանն ընդգրկված են  մարզիկների 4 տարիքային խմբեր՝  10-12 տարեկան երեխաներ, 12-14՝ կրտսեր տարիքի, 14-16՝ ավագ տարիքի պատանիներ և 16-18՝ երիտասարդներ: Առաջնությանը կմասնակցի  մոտ 80 մարզիկ: Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա Աշոտ Ղուլյանի անվան պուրակում՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 11:00-ին: Հուշամրցաշարի նպատակն է հերոսի հիշատակի հավերժացումը և Արցախի ու Հայաստանի բռնցքամարտիկների  միջև ընկերական շրջապատի ընդլայնումը: Արցախցի լավագույն մարզիկները կընդգրկվեն ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականում: Հաղթող թիմերը կպարգևատրվեն գավաթներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները համապատասխան հավաստագրերով և մեդալներով»,-մասնավորապես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search