Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում ձերբակալվել է G7-ի գագաթնաժողովի ժամանակ հրդեհ ծրագրելու համար մեղադրվող 5 ծայրահեղական

Ֆրանսիայում իրավապահները ձերբակալել են 5 ծայրահեղական ակտիվիստների, որոնք կասկածվում են Բիարիցում G7-ի գագաթնաժողովի անցկացման ժամանակ այն հյուրանոցի վրա հարձակում ծրագրելու համար, որտեղ պետք է գիշերեն ժանդարմները:

Ֆրանսիայում ձերբակալվել է G7-ի գագաթնաժողովի ժամանակ հրդեհ ծրագրելու համար մեղադրվող 5 ծայրահեղական

Ֆրանսիայում ձերբակալվել է G7-ի գագաթնաժողովի ժամանակ հրդեհ ծրագրելու համար մեղադրվող 5 ծայրահեղական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Կասկածյալներից 4-ը տղամարդ են, 1-ը՝ կին՝ 24-45 տարեկան: Նրանք ձերբակալվել են սոցկայքերի մոնիթորինգի արդյունքում: Ձերբակալվածներն իրավապահ մարմիններին հայտնի են եղել անարխիստական շարժումների մասնակցությամբ:
Հաղորդվում է, որ կասկածյալները սոցկայքերում փոխանակվել են G7-ի գագաթնաժողովի ժամանակ պահակախմբում աշխատող օրինապահների գտնվելու վայրի մասին տեղեկություններով: Նրանք քննարկել են հյուրանոցներից մեկի վրա հարձակման և այն հրդեհելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 24-26-ը: Գագաթնաժողովի անվտանգությունը կապահովի ավելի քան 10 000 ոստիկան և ժանդարմության աշխատակից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

Արցախում զինծառայող է մահացել

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

Շտապ անհրաժեշտ է առաջին կարգի բացասական արյուն

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Search