Artsakhpress

Միջազգային

Սալվինին հայտարարել է, որ չի վախենում «իտալացիների դատաստանից»

Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատտեո Սալվինին, որն ավելի վաղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր պահանջել, ինչն էլ երկրում ներքաղաքական ճգնաժամի էր հանգեցրել, խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի վախենում իտալացիների դատաստանից:

Սալվինին հայտարարել է, որ չի վախենում «իտալացիների դատաստանից»

Սալվինին հայտարարել է, որ չի վախենում «իտալացիների դատաստանից»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես գրում է Tert.am-ը, նիստը մեկնարկել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի ելույթով, որը հայտարարել է, որ հանրապետության նախագահ Սերջո Մատտաելլային հրաժարականի դիմում կներկայացնի: Նրա խոսքով՝ Սալվինին հրահրել է քաղաքական ճգնաժամը, քանի որ «անձնական և կուսակցանա շահեր» է հետապնդում:

«Ես նորից կանեի այն ամենն, ինչ արել եմ, չեմ վախենում ընտրողներից և չեմ ուզում, որ Իտալիան Եվրամիության պաշտոնյաների ստրուկը լինի: Ազատ մարդու մեծ ուժով ցանկանում եմ ասել, որ չեմ վախենում իտալացիների դատաստանից: Այս սրահում ազատ կանայք և տղամարդիկ են… իսկ նրանք, ովքեր վախենում են ժողովրդի դատաստանից, ազատ մարդիկ չեն»,- ասել է Սալվինին:

Փոխվարչապետը կրկին հայտնել է երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, սակայն, միևնույն ժամանակ, նշել, որ պատրաստ է ավարտին հասցնել Կոնտեի կառավարության կողմից սկսած կարևորագույն բարեփոխումները:

Իտալիայում սուր քաղաքական ճգնաժամն սկսվել էր օգոստոսի 8-ին, երբ Սալվինին հայտնել էր Կոնտեին, որ լուրջ ներքին տարաձայնությունների պատճառով իշխող կոալիցիան դադարեցրել է իր գոյությունը, և պահանջել արտահերթ ընտրություններ անցկացնել:

Վարչապետն իր հերթին հայտարարել էր, որ այդ կերպ Սալվինին որոշել է «կապիտալիզացնել» իր կուսակցության բարձր վարկանիշը:

Այն բանից հետո, երբ Կոնտեն հրաժարականի դիմում կներկայացնի, Իտալիայում ներկայիս քաղաքական ճգնաժամը կառավարական ճգնաժամի կվերածվի:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search