Artsakhpress

Միջազգային

Facebook-ն օգտատերերին թույլ կտա վերահսկել տվյալները

Facebook Inc-ը հայտնել է, որը օգտատերերը հնարավորություն կստանան տեսնել եւ վերահսկել տվյալները, որոնք ստացել են սոցցանցի կողմից՝ դիտումների կամ կողմնակի կայքերի ու հավելվածների հիման վրա:

Facebook-ն օգտատերերին թույլ կտա վերահսկել տվյալները

Facebook-ն օգտատերերին թույլ կտա վերահսկել տվյալները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընկերությունը նման տվյալները «Facebook-ի սահմաններից դուրս ակտիվություն» է անվանում, օրինակ, երբ հագուստի օնլայն խանութը սոցցանցի հետ կիսվում է օգտատերերի ակտիվության մասին տեղեկությամբ, փոխանցում է news.am-ը:
Սոցցանցը հայտնել է, որ նոր գործառույթը ներդրել է Իռլանդիայում, Հարավային Կորեայում եւ Իսպանիայում, իսկ մոտ ամիսներին հասանելիություն կստանան նաեւ ողջ աշխարհի օգտատերերը: Ընկերությունը հավելել է, որ բիզնեսի վրա նոր միջոցների որոշակի ազդեցություն է ակնկալում:
Վերջին շրջանում ընկերության գաղտնիությանքաղաքականությունը քննադատության է արժանանում օրենսդիրների եւ կարգավորող մարմինների կողմից: ԱՄՆ առեւտրային դաշնային հանձնաժողովը հուլիսին հայտնել էր, որ ընկերությունը ռեկորդային տուգանք կվճարի 5 մլրդ դոլարի չափով՝ կապված օգտատերերի տվյալների օգտագործման հետ:
Facebook-ը գումար է վաստակում գովազդի հաշվին եւ գովազդատուներին գործիքներ առաջարկում պոտենցիալ հաճախորդների թարգետավորման համար: Հունիսի 30-ին ավարտված եռամսյակի համար ընկերությունը գովազդի վաճառքից մոտ 17 մլրդ դոլար է վսաստկել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search