Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է Հոմենըթմենի արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողություն (լուսանկարներ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ հունիսի 22-ին, տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հոմենըթմեն) արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողություն:

Ստեփանակերտում կայացել է Հոմենըթմենի արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողություն (լուսանկարներ)

Ստեփանակերտում    կայացել  է  Հոմենըթմենի  արցախյան մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը    հրապարակի  կենտրոնով  քայլել  են   Հայաստանի  ազգային սկաուտական  կազմակերպության անդամները և  սկաուտական  շեփորախումբը:
Շքերթը   շարունակել  են  դրոշակակիրները՝  ներկայացնելով  այն  24  երկրների  դրոշները, որտեղ  գործում  են  Հոմենըթմենի   մասնաճյուղերը. Հայաստան, Եգիպտոս, Լիբանան, Սիրիա, Կիպրոս, Արգենտինա, Իսրայել, Հորդանան, Իրաք, Ավստրալիա, Ամերիկայի Միացյալ  նահանգներ, Ֆրանսիա, Քուվեյթ, Ավստրիա, Ուրուգվայ, Լոնդոն, Բուլղարիա, Հոլանդիա, Վրաստան, Ռուսաստանի  Դաշնություն, Շվեդիա, Գերմանիա:
Արարողության   ժամանակ  Հոմենըթմենի    կենտրոնական  վարչության  ներկայացուցիչներն  Արցախի  նորաստեղծ   մասնաճյուղին  են փոխանցել  Հոմենըթմենի  և   վերջինիս   սկաուտական դրոշներն  ու  կանոնադրությունը: Այնուհետև   հնչել  է   ԱՀ  օրհներգը  և  Հոմենըթմենի  քայլերգը:
Հանդիսավոր  միջոցառմանը  բացման   և  օրհնության   խոսքով  հանդես  է  եկել  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը:
«Հոմենըթմենը  համազգային  և  համաշխարհային   կազմակերպություն  է, որն արդեն    գործում  է    հարյուր  տարի  ի  վեր՝  կրթելով  հայ  երիտասարդների, ովքեր  պատրաստ  են   հաղթահարելու  ցանկացած   դժվարություն  և  ձեռք  բերելու  հայեցի     մտածելակերպ: Ուրախ  եմ, որ  այսօր Հոմենըթմենը պաշտոնապես  մուտք է  գործում    Արցախում, որի  համար  շնորհավորում  եմ  բոլորիս»,-ասել է   Արցախի  թեմի  առաջնորդը:
ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանի  խոսքով՝  Հոմենըթմենը   ներկայացնում  է  համահայկական  մի  կառույց, որը  մեծ  դերակատորություն ունի  ունի  հայ  սերունդը  հոգեպես  և  մարմնապես     կրթելու  հարցում:
Դիմելով   Հոմենըթմենի  ներկայացուցիչներին  Գ.  Մարտիրոսյանն  ավելացրել  է. «Դուք     հայկական  ավանդույթներով  միավորում  եք    աշխարհի  5  մայրցամաքները՝  24  երկրներում  գործող  110   մասնաճյուղերի  և  միավորների  շնորհիվ: Այսօր   այդ   կառույցներին  միանում է  Արցախի    մասնաճյուղը: Վստահ  եմ, որ  նորաբաց  111-րդ       մասնաճյուղն  իր  դերակատարությունն է  ունենալու   Արցախ-Հայաստան-Սփյուռք  եռամիասնության    ամրապանդման գործում՝  հավատարիմ   մնալով Հոմենընթմենի  սկզբունքներին  ու  հռչակած  նպատակներին»:
Միջոցառմանը   ներկա   Հոմենըթմենի   կենտրոնական  վարչության     ատենապետ   Եղբայր    Գառնիկ   Մկրտիչյանն  էլ  ասել է, որ   Հայ  մարմնակրթական  ընդհանուր  միության  Արցախի  մասնաճյուղի  բացումը   մեծ  պատիվ  է  համայն  հայության  համար:
«Արցախը   բացի  աշխարհաքաղաքական  վայր  լինելուց, մեզ  համար  պատմություն  է,  հերոսական  հայրենիք,  դարավոր    հպարտություն: Հայրենիքի  այս  հատվածը  պահելու  և պահպանելու  համար   մենք   ազգովի  վճարել ենք   թանկ  գին:  Բարբարոսներ   են  եկել ու  անցել   այս  հողով: Տասնամյակներ շարունակ  այս   հողի  վրա    ապրողները   պարտադրված  են   եղել  զրկանքների: Շնորհիվ  արցախցիների  կամքի, աշխարհի  հայության  զորակցության  հայրնիքն  ազատագրված է,  անկախացած  և  լծված  պետականաշինության  կարևոր  գործին: Անցնող  30  տարիների  ընթացքում  Արցախը  եղել  է  համայն  հայության  կիզկետը, հայությունը  ոչինչ   չի  խնայել  Արցախի  հզորացման  համար: Պետք է  նշեմ, որ  Հոմենըթմենն  իր հերթին  ևս  Արցախը մշտապես   ուշադրության     կենտրոնում  է  պահել»,-մասնավորապես ա սել է  Գ.  Մկրտիչյանը:
Ըստ  Հայ մարմնակրթական ընդհանուր միության արցախյան մասնաճյուղի ատենապետ Վրեժ  Ասմարյանի՝  համայն   հայության  երազանքն  այսօր  դարձել  է  իրականություն՝ Արցախում  ունենալով  Հոմենըթմենի   պաշտոնական  մասնաճյուղ:
«Հոմենըթմենականը   միշտ  բարձր   պետք  է  լինի     մտքով և  մարմնով: Մեր  աշխատանքներով  մենք  կարևորելու  ենք  հայոց  մշակույթը,  մեր  հերթին   դաստիարակելու  ենք  անսասան, ահուսահատ  երիտասարդ  սերունդ:   Մեր  առաջին   քայլը  լինելու  է  Արցախի  Հոմենըթմենի  համախմբումը սկաուտական  շարքերում:  Ինչպես  Արցախյան ազատագարական  պայքարում   ողջ  հայությունը  թև  ու թիկունք  կանգնեց    Արցախին, այնպես  էլ   միության  ողջ  կառույցները   կնպաստեն  Արցախում բացված  նոր  մասնաճյուղի  զարգացմանն  ու  կայացմանը»,-նշել  է  Վ. Ասմարյանը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն  էլ իր հերթին շնորհավորել և  կարևորել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հոմենըթմեն) արցախյան մասնաճյուղի բացման առթիվ   և   հաջողություններ  մաղթել  հետագա  գործունեության     մեջ:
Հանդիսավոր  միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետական  այրեր, պատգամավորներ, հյուրեր, քաղաքացիներ  և  այլք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search