Artsakhpress

Սփյուռք

Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ

«Արգենտինահայերի մշակութային միությունը» դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով պաշտոնից հեռացվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները։

Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ

Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս պահին քաղաքապետների պարտականությունները ժամանակավորապես իրականացնում են Մարդինի, Վանի և Դիարքբեքիրի նահանգապետները: Նրանք նշանակվել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հայկական միության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Էրդողանի կառավարությունն ապօրինաբար է աշխատանքից հեռացրել քրդամետ կուսակցության քաղաքապետներին։ Այս պետությունը  կիրառում է  այն տրամաբանությունը, որով առաջնորդվում էր Հայոց ցեղասպանության տարիներին։  Պետությունն այժմ փորձում է հարված հասցնել երկրում կարևոր դեր ունեցող ձախակողմյան ուժերին, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի 3-րդ ուժին»։
Նշվում է նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, թուրքական իշխանությունները շարունակում են ճնշել ազգային փոքրամասնություններնին: «Եթե նախկինում հայերն էին, ապա հիմա այդ վիճակի մեջ քրդերն են ընկել»։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search