Artsakhpress

Միջազգային

Իրանը պատերազմ չի սկսի տարածաշրջանում. Զարիֆ

Իրանը մտադիր չԷ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի:

Իրանը պատերազմ չի սկսի տարածաշրջանում. Զարիֆ

Իրանը պատերազմ չի սկսի տարածաշրջանում. Զարիֆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին օգոստոսի 22-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ: «Մենք պատերազմ չենք սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանենք մեզ»,-նախարարի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:
Զարիֆի մեկնաբանությունը կապված Է ծոցի գոտում աճող լարվածության հետ՝ օտարերկրյա լցանավերի վրա հարձակումների ու դրանց կալանման եւ տարածաշրջանում ընդհանուր քաղաքական անկայունության պատճառով: Բացի այդ, Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում շարունակվում Է լուրջ ճգնաժամը միջուկային գործարքից վերջինիս դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների սահմանման պատճառով: Իրանի ԱԳ նախարարը նախօրյակին հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները:
«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն Է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել Է նա: Նախարարը նշել Է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն Է համաձայնագիր»:
«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական Է բոլորի համար»,-հավելել Է նա: Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր Է, իսկ դրա ոչնչացումը կարող Է բացել «Պանդորայի արկղը»: «Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն Է: ՄԵնք այսուհետեւ Էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search