Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռի վթարի պատճառը Կասպից ծովի երկնքում թռչունների երամի հետ բախումն է եղել. երկրի ՊՆ

Հուլիսին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման պատճառը Կասպից ծովի երկնքում թռչունների երամի հետ բախումն է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռի վթարի պատճառը Կասպից ծովի երկնքում թռչունների երամի հետ բախումն է եղել. երկրի ՊՆ

Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռի վթարի պատճառը Կասպից ծովի երկնքում թռչունների երամի հետ բախումն է եղել. երկրի ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, որ ռազմական ինքնաթիռն ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրանից: Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ, Կասպից ծովում հայտնաբերվել էին կործանիչի բեկորներն ու «սև արկղերը», հայտնում է Tert.am:
«Սև արկղի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վթարից առաջ այն օդում բախվել է օտար մարմնի (ենթադրաբար՝ թռչնի կամ թռչունների երամի)», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՊՆ-ից հայտնել են, որ «Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 ինքնաթիռի «սև արկղից» ստացված տեղեկություններն ուսումնասիրվել և վերլուծվել են փորձագետների կողմից»: 
ՄիԳ-29-ը վթարի էր ենթարկվել հուլիսի 24-ին՝ ժամը 22:00-ին, Կասպից ծովի վրայով գիշերային ուսումնամարզական թռիչքի ընթացքում: Ինքնաթիռի օդաչուի դին հայտնաբերվել է օրերս՝ դեպքից գրեթե մեկ ամիս անց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search