Artsakhpress

Միջազգային

Կրեմլը՝ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկության մասին. Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում

Դանիայից Գրենլանդիան գնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը Կրեմլին չի վերաբերում, Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում եւ չէր ցանկանա միջամտել Վաշինգտոնի ու Կոպենհագենի հարաբերություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլը՝ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկության մասին. Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում

Կրեմլը՝ Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկության մասին. Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դա մեր գործը չէ, մենք նման միջազգային շոփինգով չենք զբաղվում: Այս հարցն ավելի շուտ կապված է ԱՄՆ-ի եւ Դանիայի հարաբերությունների հետ: Եթե ճիշտ ենք հասկանում, հիմա այնտեղ որոշակիորեն սեւ կատու է անցել: Բայց նորից եմ կրկնում՝ սա մեր հարցը չէ: Մենք չէինք ցանկանա միջամտել»,- news.am-ի փոխանցմամբ, ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե Կրեմլն ինչպե՞ս է գնահատում Գրենլանդիան գնելու Թրամփի առաջարկը, Դանիայի մերժումը եւ սրան հաջորդած ԱՄՆ առաջնորդի կողմից երկիր այցելելու մերժումը:
Հստակեցնող հարցն այն մասին, թե Կրեմլն արդյոք Թրամփի այդ առաջարկը գնահատո՞ւմ է որպես Արկտիկայի պաշարների համար պայքարի սրման հնարավոր դրսեւորում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել, սակայն նշել է, որ Ռուսաստանը շարունակում է արկտիկական շելֆում իր իրավունքների պաշտպանության աշխատանքը: «Ես դա չեմ մեկնաբանի, միայն կասեմ, որ Ռուսաստանն իր աշխատանքն է կատարում ՄԱԿ համապատասխան ստորաբաժանումների հետ շելֆում իրավունքների պաշտպանության առումով... Կան որոշակի հաջողություններ, այդ աշխատանքը շարունակվում է, այն բացարձակապես օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքին»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակումների շարք էր հայտնվել այն մասին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, որը ընդարձակ ինքնավարության իրավունքներով մտնում է Դանիայի կազմի մեջ: Ավելի ուշ Թրամփն ինքը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ այս հարցով հետաքրքրվել է «ռազմավարական» իմաստով: Գրենլանդիայում հայտարարել էին, որ կղզին չի վաճառվում, իսկ Դանիայում հույս էին հայտնել, որ Թրամփը կատակել է՝ վաճառքի բուն գաղափարն «անհեթեթ» անվանելով: Դրանից հետո Թրամփը Կոպենհագեն այցը չեղյալ էր հայտարարել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search