Artsakhpress

Միջազգային

Նոր Զելանդիայում խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակ «դայակություն է արել» նորածին երեխային (տեսանյութ)

Նոր Զելանդիայում խորհրդարանի նիստի ժամանակ խոսնակներից մեկը շշով կերակրել է նորածին երեխային:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, դեպքի տեսագրությունը հրապարակել է Metro պարբերականը:
Կադրերում երևում է, թե ինչպես է խոսնակ Թրևոր Մոլարդը գրկում պահում նորածին երեխային, խաղում նրա հետ և շշով կերակրում նրան՝ միաժամանակ մասնակցելով քննարկմանը: Պաշտոնյան այսպիսով օգնել է իր գործընկերուհուն՝ Թամաթի Քոֆիին, որն այդ պահին ելույթ ունենալիս է եղել:
Մոլարդը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել նորածին երեխայի հետ, որը մեծ արձագանքի է արժանացել: Սոցկայքի օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ դա վերջին տարիներին իրենց՝ «խորհրդարանում տեսած ամենալավ բանն է»:
Խորհրդարանի մյուս անդամները նույնպես գովել են Քոֆիին այն բանի համար, որ նա աշխատանքի է եկել` նորածնին բերելով իր հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search