Artsakhpress

Միջազգային

Հնդկաստանում բացվել է Amazon ընկերության՝ աշխարհում ամենամեծ գրասենյակը

Առցանց առևտրի ոլորտի Amazon ընկերությունը բացել է աշխարհում իր ամենամեծ գրասենյակը, որը տեղակայված է Հնդկաստանի Հիդերաբադ քաղաքում:

Հնդկաստանում բացվել է Amazon ընկերության՝ աշխարհում ամենամեծ գրասենյակը

Հնդկաստանում բացվել է Amazon ընկերության՝ աշխարհում ամենամեծ գրասենյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է հաղորդում է CNN-ը:

Քաղաքի ֆինանսական թաղամասում տեղակայված գրասենյակի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին: Գրասենյակի տարածքը շուրջ 167 220 մ ² է: Նախատեսվում է, որ այն հետագայում կընդլայնվի՝ ընդգրկելով մոտ 65 ֆուտբոլի դաշտին համարժեք տարածք: 
 
Նորաբաց գրասենյակը կարող է մինչև 15 000 աշխատող տեղավորել, ինչն ընկերության՝ Հնդկաստանում ունեցած լրիվ դրույքով աշխատուժի գրեթե քառորդ մասն է: Նշվում է նաև, որ Amazon-ը Հնդկաստանում շուրջ 155 000 պայմանագրային աշխատող ունի, ինչը նշանակում է, որ դա Միացյալ Նահանգներից հետո ընկերության ամենամեծ բազան է:
 
Հայտնի է, որ Amazon-ը վերջին տարիներին միլիարդավոր դոլարների ներդրում է արել Հնդկաստանում իր բիզնեսը զարգացնելու նպատակով: Ընկերությունը մրցակցում է Walmartfor առցանց առևտրի հարթակի հետ, որը, ըստ որոշ գնահատականների, մինչև 2027թ.-ը 200 մլրդ դոլար կարժենա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search