Կանադայի կառավարությունը դեմ է «Մեծ ութնյակի» (G8) ձևաչափի վերականգնմանը Ռուսաստանի մասնակցությամբ:
Կանադան դեմ է Ռուսաստանի՝ «Մեծ ութնյակի» կազմ վերադառնալուն
2018թ.-ի Կանադան հյուրընկալել էր G7-ի գաագաթնաժողովը, որի կազմի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Կանադան:
Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում G8 ձևաչափի վերականգնումը՝ Ռուսաստանի անդամակցությամբ: ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ G8-ի կազմ վերադառնալը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ, և շատ հարցեր ավելի արդյունավետ կերպով կարելի է լուծել G20 ձևաչափի շրջանակներում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Կանադայի վարչապետին աջակցել Կիևի՝ Ռուսաստանի անդամակցությունը «Մեծ յոթնյակին» անհնար դարձնելու ցանկությանը: Երկու ղեկավարներն այս հարցը քննարկել են հեռախոսազրույցի ժամանակ:
Գերմանիան նույնպես դեմ է հանդես եկել Ռուսաստանի՝ G7-ի կազմ վերադառնալուն: