Artsakhpress

Հասարակական

Այսօր Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրն է

Ստրկավաճառության զոհերի եւ դրա վերացման հիշատակման միջազգային օրը (International Day for the Remembrance of the Slave Trade and Its Abolition) ամեն տարի նշվում է օգոստոսի 23-ին:

Այսօր Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրն է

Այսօր Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն ընդունվել է 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 150-րդ նստաշրջանում գործադիր խորհրդի առաջարկությամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ է անում մասնակցել հիշատակի միջոցառումներին, հայտնում է News.am-ը:
Երրորդ հազարամյակի սկզբին ԱՄՆ Օհայո նահանգի իշխանությունները  ստրկության պատմության թանգարան բացեցին: Լիվերպուլում 2007թ. այս օրը բացվեց ստրկության միջազգային թանգարանը: Սենեգալի ափերի մոտ Գորի կղզում ամեն տարի այս օրը ստրկավաճառության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search