Ջրամատակարարման խնդրի կարգավորման կենսապահովման համապատասխան կազմակերպությունների պատասխանատուների ներգրավմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանում ստեղծված շտաբը նախօրեին գումարած նիստի ընթացքում որոշել է մայրաքաղաքում ժամանակավորապես ջրամատակարարման գրաֆիկի անցնել:
Ստեփանակերտի որոշ փողոցներում ջրամատակարարումը կլինի գրաֆիկով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը՝ մանրամասնելով, որ ժամը 11:00-ից մինչև 18:00-ն ժամանակավորապես կջրազրկվեն Գեներալ Մադաթով, Դանիել-բեկ Փիրումյան, Դուդին, Բրյուսով, Գյուրջյան, Բարեպաշտ, Այգեկցի, Թամանյան, Չարենցի, Թորգոմի, Ալվարյան, Տերյան, Շմավոնի, Ադամյան, Կամո, Մուրացան, Առուշանով, Ուլուբաբյան, Սևունց, Տոլստոյ, Կրուգովայա, Մելքումով, Միրզաբեկյան, Սարի թաղ, Մանուկյան, Առաքելյան, Զորգե, Գայի, Տեր- Գաբրիելյան,Մետաքսագործների, Սպանդարյան, Դանիելյան, Տիգրան Մեծ, Պարսեղով, Աբովյան, Սարոյան, Գոշ, Ազատամարտիկների, Կամարի, Նալբանդյան, Րաֆֆի, Կոմիտաս, Դավիթ Բեկ, Պարույր Սեւակ, Իոսիֆյան, Սասունցի Դավիթ, Արեշ, Հարությունյան, Սահյան, Թումանյան, Մկրտչյան փողոցների բաժանորդները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: