Artsakhpress

Հարցազրույց

Անելու ենք ամեն ինչ թափանցիկ և բաց գործունեություն իրականացնելու համար. Արայիկ Ավանեսյան

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ստեփանակերտ քաղաքում առաջադրվել է քաղաքապետի հինգ թեկնածու:

Անելու ենք ամեն ինչ թափանցիկ և բաց գործունեություն իրականացնելու համար. Արայիկ Ավանեսյան

Անելու ենք ամեն ինչ թափանցիկ և բաց գործունեություն իրականացնելու համար. Արայիկ Ավանեսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախընտրական ծրագրի, մայրաքաղաքում առկա խնդիրների և դրանց լուծման տեսլականի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արայիկ Ավանեսյանի հետ:
-Պարո՛ն Ավանեսյան, նախընտրական ի՞նչ ծրագրով եք հանդես գալիս: Կխնդրեի առաձնացնել հիմնական դրույթները:
- Նախընտրական ծրագրի հենց առաջին կետը վերաբերում է քաղաքապետարանի աշխատանքների որակի բարելավմանը, Ստեփանակերտի քաղաքապետի աշխատելաոճի փոփոխությանը, քաղաքապետի և քաղաքապետարանի լիազորությունների ընդլայնմանը: Կարևորում ենք Ստեփանակերտ քաղաքի հստակեցված իրավական կարգավիճակը, քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի օպտիմալացումը՝ աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ: Անելու ենք ամեն ինչ թափանցիկ և բաց գործունեություն իրականացնելու համար: Պլանավորում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանին կից ունենալ հանրային խորհուրդ, որը կզբաղվի այդ ամենի վերահսկողությամբ: Այսինքն՝ կլինի հայացք դրսից: Այդ կազմին պլանավորում ենք մասնակից դարձնել հանրությանը, ինտերակտիվ կապի միջոցով:
-Իսկ մայրաքաղաքում առկա խնդիրներից որո՞նք եք առաջնահերթ համարում:
-Ամենահրատապ հարցը գլխավոր հատակագծի բացակայությունն է: Մոտ ապագայում պետք է ունենանք Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագիծը: Երկրորդ կարևոր հարցը մայրաքաղաքի փողոցների ջրահեռացման համակարգի անմխիթար վիճակն է: Իհարկե, կատարված աշխատանքների վրա աչք չենք փակում, սակայն չխոսել, որ քաղաքում առկա է խնդիրը, կլինի սխալ:
-Պարո՛ն Ավանեսյան, Ձեր կարծիքով՝ համայնքի բյուջեն կբավարարի՞ մայրաքաղաքի հիմնական խնդիրները լուծելու համար:
-Իհարկե, բավարար չէ: Բազմիցս խոսել եմ այդ մասին և կարծում եմ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի իրավական կարգավիճակը հստակեցնելուց հետո մենք անդրադառնալու ենք ֆինանսական անկախ գործունեությանը: Մայրաքաղաքի բյուջեի մուտքային մասերը պետք է բազմապատկվեն, որպեսզի Ստեփանակերտի և ստեփանակերտցիների հարցերով զբաղվի ու այդ ծրագրերը նախագծի ու իրականացնի բնակչության կողմից ընտրված պաշտոնատար անձը՝ ի դեմս քաղաքապետի: Ցավոք սրտի, ներկայումս սահմանափակ իրավասություններ ունի քաղաքապետը, իսկ խնդիրները բազմաթիվ են: Բնակչության հետ հանդիպումների ընթացքում ի հայտ են գալիս սոցիալական և կենցաղային հարցեր, այդ թվում՝ ասֆալտապատում, բակերի բարեկարգում, տանիքների վերակառուցում, շքամուտքերի վերանորոգում: Իսկ այդ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են բավականին ֆինանսական միջոցներ: Մուտքերը ավելացնելու ենք նաև քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող օբյեկտների վարձակալության միջոցով:
- Որպես քաղաքապետի թեկնածու՝ ու՞մ եք համարում հիմնական մրցակից:
- Ընդհանրապես, այդ մասին չեմ մտածում: Մենք ունենք նախընտրական հստակեցված սցենար, որով էլ շարժվում ենք: Այդ պատճառով չենք մասնակցում սոցիոլոգիական կանխատեսումներին: Պետք է ձևավորվի ծրագրերի և տեսլականների պայքար: Ընտրությունների ընթացքում մեր թիմը ձևավորում է նոր մշակույթ, և օգտագործում ենք ցանկացած առիթ` բնակչության հետ հանդիպելու:
-Իսկ ի՞նչպես եք գնահատում Ձեր շանսերը:
-Բավականին բարձր եմ գնահատում իմ շանսերը, քանի որ ես ու իմ թիմը կազմակերպում ենք լուրջ ընտրարշավ:
-Պարո՛ն Ավանեսյան, ինչու՞ պետք է ստեփանակերտցին ընտրի հենց Ձեզ:
- Ցանկացած հանդիպման ես չեմ խնդրում որևէ ստեփանակերտցու ընտրել ինձ: Հորդորում եմ բոլորին լինել ակտիվ ոչ միայն ընտրությունների օրը, այլև ընտրարշավի ողջ ընթացքում, մասնակցել հանդիպումներին և, իհարկե, պահանջել հանդիպումներ: Մեր թիմը դիմել է Արցախի հանրային հեռուստատեսությանը` դեբատներ կազմակերպելու առաջարկով: Ուստի հորդորում եմ բոլոր մեր քաղաքացիներին միանալ մեր կոչին: Հարթակները կարող են լինել տարբեր, այդ թվում` ուղիղ եթերի միջոցով: Վստահ եմ՝ այս ընտրությունները պետք է իրականացվեն հենց այդ ձևով: Իսկ ընտրություն կատարելուց առաջարկում եմ հետևել երեք սկզբունքների՝ վստահել փորձին, գիտելիքին և անկեղծությանը: Այդ 3 սկզբունքներն էլ պետք է մարմնավորվեն 1 թեկնածուի մեջ: Ես վստահեցնում եմ, որ ես ու իմ թիմը ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները լինել ժողովրդական քաղաքապետ՝ պաշտպանելով ցանկացած բնակչի շահերը:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search