Artsakhpress

Քաղաքական

Արցախը Հայաստան է և վերջ. համանախագահների լռությունն առավել քան խոսուն է

Մեկնաբանությունները՝ կապված Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ելույթի որոշ շեշտադրումների հետ, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դեռևս շարունակվում են:

Արցախը Հայաստան է և վերջ. համանախագահների լռությունն առավել քան խոսուն է

Արցախը Հայաստան է և վերջ. համանախագահների լռությունն առավել քան խոսուն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնական Բաքուն, ինչպես նաև հայ հասարակության որոշ շրջանակներ վերոնշյալ արտահայտությունը փորձում են ներկայացնել իբրև ՀՀ իշխանությունների կողմից ապակառուցողական քայլ և բանակցային գործընթացի տապալման փորձ:
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նման մեկնաբանությունները ոչ այլ ինչ են, քան փաստերի ակնհայտ մանիպուլյացիա և աղավաղում:
Նախ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը մշտապես բարձրաձայնվել է տարբեր մակարդակներով, և «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը տեղավորվում է հենց այս գաղափարի շրջանակներում: Ուստի, այն մեկնաբանությունները, իբրև թե Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում կոշտացրել է իր դիրքորոշումը, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, ելույթում Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մանրամասնություններին անդրադարձ չի եղել, և հղում է կատարվել միայն Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ կողմից արտահայտված դիրքորոշմանը, որն առ այսօր մնացել է անփոփոխ:
Երկրորդ, միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության վերաբերյալ որևէ մտահոգություն չի հնչել: Ինչպես տարիների փորձն է ցույց տվել, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը ռիսկի կամ կասկածի տակ դնող ցանկացած գործողություն կամ արտահայտություն որևէ ձևաչափով իր արձագանքն է ստանում համանախագահների կողմից, շատ դեպքերում՝ ոչ հասցեական կոչերի տեսքով: Այս պարագայում համանախագահների արձագանքի բացակայությունը նշանակում է, որ Հայաստանը շարունակում է վերջիններիս հետ տարբեր հարցերի վերաբերյալ դիվանագիտական խողովակներով խորհրդակցությունները, և հարցի հետ կապված համանախագահների մոտ կա հստակ ընկալում, որ գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ, և Հայաստանն ինչպես և նախկինում, հանձնառու է իր ստանձնած պարտավորություններին: Իսկ Ադրբեջանի նյարդային տեղեկատվական արշավը, որն ուղեկցվում է ռազմական հռետորաբանությամբ, պատերազմ սկսելու կոչերով, հերթական փորձերն են՝ Հայաստանին ներկայացնելու որպես ապակառուցողական կողմ, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ չնայած որոշ շահագրգիռ կողմերի փորձերին՝ ներկայացնել Հայաստանը որպես բանակցային գործընթացը տապալող կողմ և այդ կերպ որոշակի դիվիդենտներ շահել, փաստերը խոսում են այն մասին, որ Հայաստանը շարունակելու է Ղարաբաղյան հակամարտության համատեքստում իր ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ պայքարելով Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Պատահական չէ, որ Հայաստանը ջանք չի խնայում տարբեր միջազգային հարթակներում, օրինակ, ՄԱԿ, ԵԱՀԿ, շրջանառության մեջ դնել Արցախի կողմից պատրաստված փաստաթղթերը, որոնք ներկայացնում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Արցախի պաշտոնական դիրքորոշումը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search