Artsakhpress

Միջազգային

Արեւելյան Միջերկրականում ոչ մի նախագիծ չի կարող իրականացվել առանց Թուրքիային հաշվի առնելու. Էրդողան

Եվրամիությունն ինքն իրեն է վնաս հասցրել՝ աջակցելով Կիպրոսին եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման հետ:

Արեւելյան Միջերկրականում ոչ մի նախագիծ չի կարող իրականացվել առանց Թուրքիային հաշվի առնելու. Էրդողան

Արեւելյան Միջերկրականում ոչ մի նախագիծ չի կարող իրականացվել առանց Թուրքիային հաշվի առնելու. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է news.am-ը:
«ԵՄ-ն, որը պատժամիջոցներ է սահմանում Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով, ինքն իրեն է վնասում: ԵՄ-ն մի վիճակում է հայտնվել, երբ աջակցում է անհավասարությանը հավասարության նկատմամբ, անարդարությանը արդարության նկատմամբ եւ դաժանությանը կղզում խաղաղության նկատմամբ»,- Անկարայում թուրք կիպրոսցիների առաջնորդ Էրսին Թաթարի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ «Արեւելյան Միջերկրականում ոչ մի նախագիծ չի կարող իրականացվել առանց Թուրքիային եւ թուրք կիպրոսցիներին հաշվի առնելու»: «Մեր ռազմածովային եւ օդային ուժերը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ մեր նավերն անվտանգ կատարեն իրենց (հորատման) գործունեությունը,- ասել է Էրդողանը: - Նրանք, ովքեր ցանկանում են ստուգել այդ կապակցությամբ մեր երկրի վճռականությունը, պետք է դասեր քաղեն»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Search