Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հնարավոր Է համարում զինվորականների ներգրավումն Ամազոնիայում անտառային ընդգրկուն հրդեհների դեմ մղվող պայքարում:
Բրազիլիայի իշխանությունները կարող են բանակը ներգրավել Ամազոնիայում հրդեհների դեմ մղվող պայքարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Globo հեռուստաալիքը, քաղաքական գործիչը հայտարարել Է օգոստոսի 23-ին:
Բրազիլիայի օրենսդրությանը համապատասխան, պետության ղեկավարը կարող Է դեկրետ ընդունել օրինականության եւ իրավակարգի ապահովման մասին, ինչը թույլ Է տալիս գործի դնել զինված ուժերի ռեսուրսները: Ավելի վաղ նման միջոցների են դիմել 2017 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու եւ Ամազոնաս հյուսիսային նահանգում ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-: