Artsakhpress

Միջազգային

Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Կոխը. աղբյուր

79 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի գործարար, միլիարդատեր և մալորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Կոխը:

Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Կոխը. աղբյուր

Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Կոխը. աղբյուր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը, այս մասին իր Twitter-ում հայտնել է New Yorker պարբերականի լրագրող Ջեյն Մայերը։
«Դևիդ Կոխի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա մահացել է»,-գրել է նա:
Կոխը իր գործունեությունը սկսել է Koch Industries ընտանեկան բիզնեսում։ Հոր մահից հետո Դևիդը եղբոր՝ Չարլզի հետ զգալիորեն ընդլայնել է ընկերության գործունեության սահմանները՝ ներդրումներ կատարելով նավթավերամշակման, պարարտանյութերի, պոլիմերների, մանրաթելերի և անտառարտադրության ոլորտում:
Ըստ Forbes-ի՝ 2018 թվականի հունիսի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվել է 51 միլիարդ դոլար, իսկ Կոխը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Bloomberg-ի գնահատմամբ՝ 2019 թվականի օգոստոսի դրությամբ Չարլզ և Դևիդ Կոխերի կարողությունը կազմել է 124,5 մլրդ դոլար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search