Անկարայում մեկնաբանել են Patriot զենիթահրթիռային համալիրների շուրջ ստեղծված իրավիճակը
Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին ԱՄՆ-ի վերջին առաջարկը չի բավարարել Անկարայի պահանջներին և ավտոմատ կերպով չեղյալ է հայտարարվել գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ, հայտարարել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Անկարայում մեկնաբանել են Patriot զենիթահրթիռային համալիրների շուրջ ստեղծված իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքի խոսքով` մինչև ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը Թուրքիան ԱՄՆ-ին հայտնել է Patriot-ի գնման արժեքի և այլ մանրամասների վերաբերյալ իր պայմանները, որոնք Վաշինգտոնը չի կարողացել կատարել:
«Նոր առաջարկ ստացանք, բացի այդ այն նաև չէր բավարարում մեր հիմնական պահանջներից ոչ մեկը։ Առաջարկն ավտոմատ կերպով չեղարկվել է դրա գործողության ժամկետը լրանալու պատճառով»,- հայտնել է Օմեր Չելիքը:
Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը, այնուհանդերձ, հայտնել է, որ չի կարող կանխատեսել Patriot-ի գնման շուրջ իրավիճակի հետագա զարգացումը։
«Ինչ կլինի Patriot-ի հետ՝ կտեսնեն», - ասել է նա:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքընյութ էր հրապարակելառ այն, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես հրաժարվել է Թուրքիային` Patriot զենիթահրթիռային համալիրներ վաճառելու առաջարկից:
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունը թուրքական կողմին զգուշացրել էր, որ իրենց առաջարկը կչեղարկվի, եթե Անկարան ընդունի ռուսական C-400-ի գնման տարբերակը: «Մեր առաջարկը Patrioti վերաբերյալ սպառվել է»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը: