Artsakhpress

Միջազգային

Որոշ էքզոմոլորակներ կարող են տարբերվել կյանքի ավելի մեծ բազմազանությամբ, քան Երկիրը. գիտնականներ

Էքզոմոլորակների հայտնագործումն արագացրել է մեր Արեւային համակարգի սահմաններից դուրս կյանքի փնտրտուքը:

Որոշ էքզոմոլորակներ կարող են տարբերվել կյանքի ավելի մեծ բազմազանությամբ, քան Երկիրը. գիտնականներ

Որոշ էքզոմոլորակներ կարող են տարբերվել կյանքի ավելի մեծ բազմազանությամբ, քան Երկիրը. գիտնականներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այդ երկնային մարմինների հսկայական հեռավորությունը նշանակում է, որ դրանց գրեթե հնարավոր չէ հասնել տիեզերական սարքերի միջոցով: Այդ իսկ պատճառով գիտնականներն օգտագործում են աստղադիտակներ հասկանալու համար, թե ինչպիսի պայմաններն են գերակշռում տարբեր էքզոմոլորակներում: Այդ դիտարկումների վերլուծությունը թույլ է տալիս մշակել կլիմայի եւ էվոլյուցիայի բարդ մոդելներ, որոնք թույլ կտային գիտնականներին պարզել, թե այդ առանձին մոլորակներից որոնցում կարող է կյանք լինել, գրում է News.am-ը:
Նոր աշխատության մեջ գիտնականները մոդելավորել են էքզոմոլորակների տարբեր տեսակների համար հավանական պայմանները ROCKE-3-D ծրագրային ապահովման միջոցով, որը ստեղծվել էր էքզոմոլորակների տարբեր տեսակների կլիման եւ օվկիանոսային բնակության միջավայրը կանխատեսելու համար: Էքզոմոլորակների ոչ բոլոր օվկիանոսները, ըստ գիտնականների, կարող են կյանք ունենալ: Դրանցից մի քանիսում կարող է լինել չափազանց բարձր ջերմաստիճան կամ բարձր լինել կյանքի բարդ ձեւերի ստեղծմանը խոչընդոտող նյութերի պարունակությունը:
Բազմաթիվ էքզոմոլորակների վերլուծությունը թույլ է տվել գիտնականներին պարզել, թե դրանցից որոնք ունեն լավագույն հնարավորությունները ծաղկող կենսոլորտ զարգացնելու եւ պահպանելու համար: Օվկիանոսի շրջանառության մոդելն օգնել է հետազոտողներին հայտնաբերել, որ մթնոլորտի առավել բարձր խտությունը, պտույտի առավել ցածր արագությունն ու մայրցամաքների առկայությունը կարող են հանգեցնել ջրային կյանքի զարգացման ավելի արագ տեմպերին: Սակայն գիտնականները նշում են, որ մարդկությունը դեռեւս չի հասել տեխնիկայի զարգացման այնպիսի մակարդակի, որի շնորհիվ հնարավոր կլիներ հայտնաբերել կյանքի նշաններ էքզոմոլորակներում: Հետազոտողների խոսքով՝ այդ տեխնոլոգիայի համար միշտ կլինեն սահմանափակումներ: Այն կարող է միայն ցույց տալ, թե որ աշխարհներում մենք չպետք է կենտրոնացնենք ուշադրությունը, եթե ցանկանում ենք գտնել կյանք Երկրից դուրս:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՔԿ

«Արմաթ»-ն ապագայի ալգորիթմն է. Արցախում բացվել է 27-րդ ինժեներական լաբորատորիան

Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ

Լավ հիշում եմ, երբ ադրբեջանցի մեծահասակ գարշահոտ հարեւանը բռնեց ինձ եւ ես ճանկռելով փախա.Աննա Աստվածատրյան (տեսանյութ)

Search