Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գեղամ Մկրտչյանը ծնվել է 1986թ.-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։
 
2016թվ.ապրիլին 2-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։
Գեղամը մարտական ընկերների հետ արիաբար կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։ Զոհվել է ապրիլի 3-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ 
30-ամյա պայմանագրային զիծառայողը զոհվել էր` այդպես էլ չիմանալով, որ հայր է դառնալու: Գեղամի կինը՝ Անուշը ևս զինծառայող է, ծանոթացել էին ծառայության ժամանակ:
 
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահների կողմից՝ «Արիություն» մեդալով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search