Artsakhpress

Հասարակական

Այսօր լրանում է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) մահվան 27-րդ տարելիցը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարի մոտ տեղի է ունեցել հերոսի՝ Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրի մահվան 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Այսօր լրանում է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) մահվան 27-րդ տարելիցը

Այսօր  լրանում   է   Աշոտ Ղուլյանի  (Բեկոր)  մահվան  27-րդ  տարելիցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, պետական  այրեր, Բեկորի  զինակից  ընկերն ու  հարազատները, ՀՅԴ  ներկայացուցիչները,  ԱՀ  բռնցքամարտի  ֆեդերացիայի  անդամները     ծաղիկներ   և  ծաղկեպսակ  են  խոնարհել    հերոսի   հուշաքարի պատվանդանին:
Աշոտ Ղուլյանի անունը կրող Ստեփանակերտի N2 դպրոցի պատմության  ուսուցչուհի  Կարինե  Դադայանն  իր  ելույթում  ասել է, որ   օգոստոսի  24-ը   հայոց  նորագույն  պատմության   մեջ  հիշատակվում  է որպես  խոնարհումի, նվիրումի,   ազգային  արժանապատվության   և    հիշատակի  օր:
«Աշոտ  Ղուլյանի անունը  լսելիս   այսօրվա  սերունդները    զգում  են  իսկական    հերոսի  կերպարը:Կերպար,  որն  իր  մեջ  մարմնավորում  է   քաղաքական միտքը, ռազմահայրենասիրական  ոգին  և  աստվածային  ճշմարտությունը»,-մասնավորապես  ասել է  Կ. Դադայանը:
Աշոտ  Ղուլյանի   անունը  կրող   N  զորամասի  առաջին  վաշտի    զինծառայող,  կրտսեր  սերժանտ  Արտաշես  Բաբայանը՝  խոսելով    Բեկորի  մասին, նշել  է, որ      վերջինս  եղել  է   բնածին   զինագործ:
«1988  թվականին  ծավալված  Արցախյան  շարժման     սկզբնական շրջանում, երբ  ընդհատակում  գործող  կամավորների  համար   դժվար  էր   հայթհայթել  զենք  ու  զինամթերք, որի  պահանջարկն  անչափ  զգացվում  էր,  Բեկորը  սկսել էր   պատրաստել    ինքաշեն  նռնակ,  նռնականետ,   16  գծանի  կարճափող  հրացան    և  այլ  տեսակի  զենքեր: Արցախում  նա  առաջիններից  մեկն  էր,  ով   մտածել  է  կամավորականներից  կանոնավոր  ստորաբաժանումներ    ձևավորելու  մասին,  և  1991  թվականին  իր անմիջական    մասնակցությամբ   կազմավորվեց     առաջին   վաշտը, որի  հիմնադիր-հրամանատարը դարձավ   հենց  ինքը՝  Բեկորը»,-ավելացրել  է  Ա. Բաբայանը:
Ըստ Աղվանստանի   պատերազմի   վետերանների  միության   նախագահ  Վահրամ  Ղահրամանյանի՝   Ա. Ղուլյանի  անվան   առաջին   վաշտի     առաջին  դասակը    կազմավորվել  է    աղվանցիներից, որոնք   իրենց  մարտական  պատրաստվածությունը  բերելով՝  ապահովել  են  հաղթանակներ   արցախյան  ճակատներում:
Ըստ Վ.  Ղահրամանյանի՝ Բեկորը  հայ   ժողովրդի   մտապատկերում  մնացել է    հայրենասեր, հոգատար  ու ժպտերես  անձնավորություն:   Նրա կերպարն  ամբողջացնում  է  հայ  ժողովրդի      հաղթանակները:
Բեկորի  այրին՝  Նելլի  Ղուլյանը  ներկաների  հետ  կիսելով  27 տարիների     իր  ցավն ու  վիշտը՝  իր ընտանիքի անունից    շնորհակալություն  է  հայտնել  բոլոր  նրանց, ովքեր  մշտապես    հիշում  և  մեծարում  են   Ա. Ղուլյանին: Նա  նաև  նշել է, որ  ուրախալի  է  այն  հանգամանքը, որ  ԱՀ   բռնցքամարտի   ֆեդերացիան   այսօր  կազմակերպել  է  Աշոտ  Ղուլյանի  անվան  բռնցքամարտի   հուշամրցաշար:
Ելույթներով  հանդես  են  եկել  նաև  Աշոտ Ղուլյանի անունը կրող Ստեփանակերտի N2 դպրոցի աշակերտները  և  ՊԲ  N զորամասի  գնդերեց Մանավազդ սարկավագ   Մկրտչյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search