Artsakhpress

Միջազգային

Ամազոնի անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են բանակային ուժեր

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հրամանով Բրազիլիայի արևադարձային անտառներում շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքների ներգրավել են նաև բանակային ուժերը:

Ամազոնի անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են բանակային ուժեր

Ամազոնի անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են բանակային ուժեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է BBC-ն:
Այս քայլին Բրազիլիայի նախագահը գնացել է Եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ճնշման ներքո: Վերջիններս սպառնացել էին կասեցնել Բրազիլիայի հետ կնքված առևտրային պայմանագիրը:
Բոլսոնարոն քննադատել է այլ երկրների արձագանքը՝ նշելով, որ «անտառային հրդեհները չեն կարող օգտագործվել որպես պատրվակ Բրազիլիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար»:
Ամազոնի արևադարձային անտառներում արդեն մի քանի շաբաթ է` շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանց ծուխը հասել է ավելի քան 2700 կմ հեռավորության վրա գտնվող Սան Պաուլո: Ծուխը ծածկել է Բրազիլիայի գրեթե կեսը, նաև հասել է հարևան Պերու, Բոլիվիա և Պարագվայ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search