Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ 3 քաղաքացի։
Կրասնոդարում վթարի հետևանքով տուժած 6-ամյա հայ փոքրիկի վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ վթարի հետևանքով տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի իշխանությունների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։