Artsakhpress

Միջազգային

Թրամփի աշխատակազմը ծրագրում է ԱՄՆ հյուպատոսություն բացել Գրենլանդիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ծրագրում է ԱՄՆ հյուպատոսություն բացել Գրենլանդիայում:

Թրամփի աշխատակազմը ծրագրում է ԱՄՆ հյուպատոսություն բացել Գրենլանդիայում

Թրամփի աշխատակազմը ծրագրում է ԱՄՆ հյուպատոսություն բացել Գրենլանդիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է պարբերականը, վերջին ժամանակներս ԱՄՆ նախագահի աշխատակազմը ռազմավարական եւ տնտեսական բարձր հետաքրքրվածություն է ցուցաբերում Դանիայի այս տարածքի հանդեպ, փոխանցում է news.am-ը:
ԱՄՆ պետական դեպարտամենտի՝ Կոնգրեսին հղած նամակում նշվում է, որ հյուպատոսության բացումը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում Արկտիկայում ԱՄՆ ներկայության մեծացման լայն ծրագրի մի մասն է։
Նամակի պատճենը հայտնվել է Associated Press գործակալության տրամադրության տակ։
ԱՄՆ-ը «ռազմավարական առումով հետաքրքրված է քաղաքական, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների բարելավմամբ արկտիկական շրջանում», նշվում է պետդեպարտամենտի՝ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին հղած նամակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել գնել Գրենլանդիան, սակայն Դանիայի կառավարությունը մերժմամբ էր պատասխանել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search