Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային երրորդ փառատոնը (լուսանկարներ)

ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարությունների և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում այսօր՝ օգոստոսի 24-ին, կազմակերպվել է օդային երրորդ փառատոնը (Artsakh Airfest):

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային երրորդ փառատոնը (լուսանկարներ)

Ստեփանակերտի   օդանավակայանում  կազմակերպվել   է   օդային երրորդ փառատոնը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՓառատոնի  ընթացքում   կազմակերպվել  են  օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ, ցուցադրել՝ օդային շոու ծրագիր, որից  հետո   օդանավակայանում «Արրատա բենդ»-ի և  «Շուշվա  բենդ»-ի  մասնակցությամբ   կայացել   է  համերգային  ծրագիր:
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն  ասել է,  որ  Ստեփանակերտում օդային  փառատոնի  կազմակերպումը  դրական մեծ  արձագանք  է  ստացել  հանրության  և  զբոսաշրջիկների  կողմից:
Ըստ  Ա.  Գրիգորյանի՝  փառատոնի  մասնակիցները  տարեցտարի ավելանում  են.   այս  տարի  Artsakh Airfest-ին    մասնակիցում  են      ԱՀ-ից,  ՀՀ-ից  և  արտերկրից:
«Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության հիմնադիր   Տիգրան  Չիբուխչյանի  խոսքով՝    փառատոնի  նպատակն  է   զարգացնել   ավիացիան: 
«Այն  նաև   հետաքրքրություն  է առաջացնում   նոր  սերնդի  շրջանում՝  հետագայում   դառնալ  օդաչուներ:
 Մեծ  խթան  է  հանդիսանում     նաև  զբոսաշրջության   զարգացման  համար՝  հաշվի  առնելով  Արցախի  ներուժը,  հարուստ  բնությունն  ու    պատմամշակությաին  վայրերը»,-  մասնավորապես  ասել  է  Տ.  Չիբուխչյանը:
Փառատոնին  մասնակից  հոլանդահայ   զբոսաշրջիկ  Արամ   Պետրոսյանն  ասել   է, որ   ինքը  երկօրյա   ճանաչողական  այցով     է  գտնվում  Արցախում  և  Artsakh Airfest-ին      մասնակցելու  հնարավորությունը    որոշել  է  բաց  չթողնել:
«Արցախը  բավականին  հետաքրքիր, գեղեցիկ, անվտանգ   երկիր  է, մարդիկ   ժպտերես  են  ու  բարիացակամ: Առաջին  անգամ  եմ  Արցախում:  Եղել  եմ  Դադիվանքում, Գանձասարում, Շուշիում.  ամնաշատն  ինձ  գերել  է Արցախի   հրաշք  բնությունը:   Այս  փառատոնը  հնարավորություն  է  տալիս  վայելելու      հետաքրքիր  ու  բովանդալկալից   ժամանց»,-ավելացրել  է  Ա. Պետրոսյանը:
Ռուսաստանի  Դաշնությունից   Արցախ   ժամանած    Պոլշակով  Եվգենիի   խոսքով՝  ինքն   երկրորդ     անգամ  է  Արցախում, բայց   առաջին  անգամ  է  մասնակցում    օդային  փառատոնին:
Խոսելով  Արցախից  ստացած իր  տպավորությունների  մասին՝   մեր զրուցակիցն   ասել է. «Հիացած  եմ  Արցախով  ու  արցախցիներով:    Այստեղ  ամեն  ինչ  հանգիստ  է,  մարդիկ   պատրաստակամ են  օգնելու   հյուրերին   ցանկացած  հարցով:  Ինձ  շատ   է   գերել  «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը: Կարծում  եմ՝  այս  փառատոնը  լավ  հնարավորություն  է    զբոսաշրջիկների  համար, որպեսզի      կարողանանք    ավելի  մոտիկից   զգալ   արցախյան  շունչն  ու  ոգին»:
Artsakh Airfest-ին ներկա  իտալացի  Լուչիա  Բորթոլոտին    էլ բավականին  տպավորված  է  կազմակերպված   միջոցառումից:
«Ուրախ  եմ, որ  գտվում  եմ Արցախում: Այստեղ  մթնոլորտը  շատ  ջերմ  է:
Շփվելով  մարդկանց  հետ  ինձ  թվում  է, թե   իտալացիների  և  արցախցիների   միջև  ընդհանրություններ  կան, որոնք  էլ   ինձ   ավելի են ոգևորում»,-նշել  է  զբոսաշրջիկը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Search