Artsakhpress

Հասարակական

Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է, 50-ից ավելի հայ 10 ժամից ավելի մնացել է օդանավակայանում. ըստ Քաղավիացիայի՝ թռիչքը կիրականացվի երեկոյան

Այսօր առավոտյան 04:45-ին նախատեսված Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է:

Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է, 50-ից ավելի հայ 10 ժամից ավելի մնացել է օդանավակայանում. ըստ Քաղավիացիայի՝ թռիչքը կիրականացվի երեկոյան

Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է, 50-ից ավելի հայ 10 ժամից ավելի մնացել է օդանավակայանում. ըստ Քաղավիացիայի՝ թռիչքը կիրականացվի երեկոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՄոտ 50-55 հայ 10 ժամից ավելի մնացել է եգիպտական Շարմ էլ Շեյխի օդանավակայանում:
«4:45 մեր չվերթն էր, բայց երբ օդանավակայան հասանք, երբ հասավ հայերի ռեգիստրացիայի հերթը, իրենք ուղղակի մեր անձնագրերը վերցրին և ասացին, որ հայերը չեն թռչում այսօր, որովհետև չվերթը փակ է: Իրենք ոչ մի պարզաբանում չտվեցին, ոչ մի հստակ բան չասացին, թե ինչն է պատճառը: 6 ժամից ավելի օդանավակայանում սպասելուց հետո միայն Եգիպտոսում մեր տուրիստական գործակալության՝ Skymaxholidays-ի աշխատակիցները ժամանեցին: Այս գործակալության հետ են աշխատում Հայաստանի մի քանի տուրիստական ընկերություններ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսում մնացած ուղևորներից Սիրանուշ Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ մոտ 50-55 հայ, այդ թվում՝ շատ մանկահասակ երեխաներ, Շարմ էլ Շեյխի օդանավակայանում էին մնացել 10 ժամից ավելի:
«Անտեսված էինք, մեր այստեղի տուրօպերատորը բացարձակ չէր պատասխանում մեր զանգերին, մեզ ոչ ոք չէր մոտենում: Նաև ոչ մի հստակ ինֆորմացիա մեզ 7 ժամվա ընթացքում չէր տրվում, թե որն է պատճառը ինքնաթիռի չթռնելու: Հետո մենք զանգահարեցինք, այսպես կոչված, տուրիստական ոստիկանություն, իրենք էլ մոտ 3 ժամ հետո ժամանել են օդանավակայան: Որոշվեց, որ ամեն մեկին պետք է տեղափոխեն իրենց հյուրանոցներ: Եվ այն հյուրանոցները, որտեղ մեզ տանում էին, պարզվեց, չեն համաձայնեցրել, տեղ չկա այնտեղ մնալու համար, և մի քանիսը մնացին օդում, մինչև բոլորին հավաքեցին և բերեցին մեկ հյուրանոց»,- ասաց Սիրանուշ Գրիգորյանը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ թռիչքն իրականացնող Air Cairo ավիաընկերությունը տեխնիկական պատճառով է հետաձգել չվերթը:
«Air Cairo ավիաընկերությունից մեզ հայտնեցին, որ ոչ թե չեղարկվել է,այլ հետաձգվել է թռիչքը: Նախնական տվյալներով՝ այնտեղի ժամանակով երեկոյան ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00) պետք է թռիչքը կայանա: Իրենց հաղորդմամբ՝ բոլոր ուղևորներին, ովքեր պետք է առավոտյան գային, տեղավորել են հյուրանոցներում»,- ասացին քաղավիացիայի կոմիտեից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search