Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ «միանգամայն հավանական» է, որ ինքն իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7)՝ ԱՄՆ-ում անցկացվելիք հաջորդ գագաթնաժողովին:
«Մենք դա անպայման կդիտարկենք». Կրեմլն արձագանքել է G7-ի հաջորդ գագաթնաժողովին ՌԴ-ին հրավիրելու հնարավորության մասին Թրամփի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նախագահ Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ արդեն ասել է, որ եթե նման հրավեր լինի, Ռուսաստանն անպայման կդիտարկի այն»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը:
Ավելի վաղ Կանդայի և Գերմանիայի իշխանությունները դեմ էին արտահայտվել Ռուսաստանի՝ խմբի կազմ վերադառնալու գաղափարին:
«Մեծ յոթնյակի»՝ այս տարվա գագաթնաժողովն անց է կացվում օգոստոսի 24-26-ը՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում:
Նշենք, որ «Մեծ յոթնյակը» տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի կազմի մեջ մտնում են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան: Խումբը յոթնյակի ձևաչափով գործել է 1976-1997թթ.: Ռուսաստանի անդամակցությունից հետո այն վերանվանվել է «Մեծ ութնյակ»:
2014թ.-ի մարտին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և այդ առնչությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին խմբի անդամները բացառել էին Ռուսաստանի անդամակցությունը և վերադարձել G7 ձևաչափին:
արգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-: